«Որպեսզի այդ շահարկումներին վերջ դրվի, պետք է հստակ պատասխանել՝ արդյոք կրկնո՞ւմ ենք նախորդ ուժի դիվանագիտական քաղաքականությունը: Եթե ոչ, ապա ինչ սկզբունքներ ենք որդեգրել բանակցությունների ոչ թե ձեւաչափի, այլ բովանդակության վերաբերյալ: Ո՞րն է լինելու այդ բովանդակությունը»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի խնդիրը շահարկողների մասին հայտարարությանը, ասաց «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Գարեգին Չուգասզյանն առաջարկ հնչեցրեց. «Թող բոլոր քաղաքական ուժերը հստակ հայտարարեն՝ պատրա՞ստ են տարածքներ զիջել, անգամ՝ որեւէ փոխզիջման դիմաց: «Սասնա ծռերն» Արցախի հարցում ունի տարբերվող մոտեցում: Ազատագրված տարածքների զիջման մասին այսօր խոսք լինել չի կարող: Ադրբեջանն իր ղեկավարի շուրթերով է հայտարարել ոչ միայն Արցախի, այլեւ Երեւանի հանդեպ ունեցած հավակնությունների մասին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1374836892653558/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ