Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի տնտեսությունը վերջնականապես կկործանվի». Կարեն Սարգսյան

Դեկտեմբեր 03,2018 16:19

«Բաց ծովում ուկրաինական նավերը գրավելու համար Ռուսաստանը պատժամիջոցների հերթական փաթեթը կստանա, որը վերջնականապես կկործանի ՌԴ տնտեսությունը»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու, սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավին մասնակցող «Մենք»-ի նախընտրական ծրագիրը ենթադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայում, եւ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացում:

«ՌԴ տնտեսական զարգացման նախարարն ինքն է օրերս հայտարարել, որ առաջիկա հինգ տարում ՌԴ տնտեսական աճը կազմելու է տարեկան 1,3%: Հետեւաբար, Ռուսաստանն աշխարհից երեք անգամ ավելի դանդաղ է զարգանալու: Իսկ սա նշանակում է՝ ՀՀ այն կառավարությունը, որն ապագայում կշարունակի ՀՀԿ-ի տրամաբանությամբ կառավարել արտաքին քաղաքականությունը, միտումնավոր երկիրը տանելու է տնտեսական կործանման»,-համոզմունք հայտնեց Կարեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ ճիշտ չէ ԵՏՄ-ում մնալ եւ շարունակել կառույցին բարձր մաքսատուրքեր վճարելը. «ԵՏՄ-ն չի հարգում ՀՀ շահերը: Այն միայն վնասում է մեզ»:

Կարեն Սարգսյանը նշեց, որ «Մենք»-ն առաջարկում է գործակցել ՆԱՏՕ-ի հետ եւ բանակը վերափոխել. «Ցավոք, ՀՀ բանակը սլավոնասելջուկական տրամաբանությամբ է գործում՝ շատ զինվոր լինի, կեսը կմեռնի, մյուս կեսը կմնա…մենք ուզում ենք փոխել շեշտադրումը դեպի զինվորի մարդ-արժեքի պահպանությունը՝ հագուստից սկսած, սպառազինությամբ վերջացրած: Այդպես կբարձրանա մարտունակությունը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/312152909637725/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31