Ըստ ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի՝ նախընտրական այս վիճակը «հիբրիդային» վիճակ է հիշեցնում. «Ընդդիմություն և իշխանություն ուժերը խառը վիճակում են: Տեսե՛ք, ՔՊ-ն դեռ իրեն համարում է ընդդիմություն և նրանց առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի գրոհները բացառապես ուղղված են իշխանության դեմ, այսինքն՝ ՀՀԿ-ի: Տպավորություն է, որ իշխանությունն անտեր է մնացել»:
Խոսելով վերջին շրջանում կոռուպցիոն բացահայտումների մասին՝ ասաց. «Հայ մարդն աշխատասեր է, բայց մեր երկրում պայմաններն այնքան վատ են եղել, որ մենք չենք աշխատել: Մենք իմացել ենք, որ մեզ կողոպտում են, շատ գռեհիկ ձևով մեզ ցույց են տվել հարուստներին: Ստացվում էր, որ մեզ կողոպտողին մենք տեսնում էինք»:
Ըստ Ազատ Արշակյանի՝ Հայաստանի քաղաքացիներին կողոպտողներն ու մարդիկ, ովքեր արդեն իսկ կողոպտել են, անպայման պատժվեն:
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ