Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությանը հրավիրում եմ բանավեճի արտաքին քաղաքականության և տնտեսական հարցերի շուրջ. Խաչատուր Քոքոբելյան

Դեկտեմբեր 03,2018 15:40

«Մենք» դաշինքն այսօր Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի մոտից քայլելով շրջեց Երևանում և քաղաքացիներին թխվածքաբլիթներ հյուրասիրեց:

Լրագրողների հետ զրույցում ՄԵՆՔ դաշինքի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց՝  իշխանությանը հրավիրում է բանավեճի տնտեսական և արտաքին քաղաքականության հարցերում: Իսկ թե ինչու մյուս ուժերին չի հրավիրում, Խաչատուր Քոքոբելյանը պարզաբանեց. «Նրանք գրեթե բոլորն արտաքին հարաբերությունների հետ կապված նույն մոտեցումներն ունեն, ինչ այսօրվա իշխանությունները, իսկ տնտեսական հարցերով նրանց ծրագրերում միայն դեկլարատիվ հայտարարություններ են»:

Նա նշեց՝ ցավում է, որ մինչև այս պահը ծրագրային և գաղափարական բանավեճ կարծես թե չի ծավալվում. «Մասնավորապես արտաքին քաղաքականության հետ կապված մենք էական և առանցքային տարբեր մոտեցումներ ունենք բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև այսօրվա իշխանությունների հետ համեմատած: Մյուս կողմից՝ առանց տնտեսության զարգացման կոնցեպտների չենք կարող առաջ գնել, մինչդեռ մյուս բոլոր ուժերի մոտ դեկլարատիվ բնույթի ծրագրեր եմ տեսնում: Այն թարմ մոտեցումները, որ առաջարկում է ՄԵՆՔ-ը, մենաշնորհի, ստվերի վերացման, ներդրումների հարցով, չեմ տեսնում մյուսների մոտ: Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ գրեթե բոլորը համաձայն են, որ ՀԱՊԿ-ը որպես անվտանգության համակարգ,  իրեն սպառել է, բայց թե ՀՀ-ն ինչ ճանապարհ պետք է ընտրի իր անվտանգության համար և որ դա լինի անցնցում,  դրանից չեն խոսում»:

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ չի կարելի ժողովրդին անընդհատ վախեցնել հայ-ռուսական հարաբերություններով. «Մենք ասում  ենք, որ այդ հարաբերությունները պետք է լինեն հավասարության վրա կառուցված, պետք է դրանք փրկել, քանի որ նախկին իշխանությունները դրանք հասցրին ստորին նշաձողի: Այսօրվա իշխանություններն ընդունում են, որ ՀՀ-ում ստվերը վերացած է, ՀՀ-ում երեքուկես միլիարդ գումար ստվերում է: Միայն հարկահանությունից առաջացած գումարը եթե նայենք, մեկ միլիոնից ավելի գումար կմտնի բյուջե: Մենք ասում  ենք, որ երեսուն տոկոսով կարող են գազի գին իջեցնել, թող գան, բանավիճեն, մենք ցույց կտանք»:

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ միայն ՀՀԿ-ՔՊ հակամարտությունը և քննադատությունը նրա համար է, որ բովանդակային բանավեճից խուսափեն, մինչդեռ գործուն մեխանիզմներ են պետք: Խաչատուր Քոքոբելյանը չի ժխտում, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իշխանական բուրգից հեռացնել հանցագործ իշխանություններին, բայց նաև նշում, որ իրենք ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանին, քանի որ իշխանական բուրգից հեռացնելը բավարար չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31