Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու որոշումը» 1,5 տոննա մանդարին է արդեն բաժանել

Դեկտեմբեր 03,2018 15:27

Առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում կուսակցությունը», հանրության շրջանում հայտնի է իբրեւ քարոզարշավի ընթացքում նախընտրական բուկլետների հետ նաեւ մանդարին բաժանող քաղաքական ուժ: Այսօր լրագրողները կուսակցության ներկայացուցիչներից հետաքրքրվեցին`որքա՞ն մանդարին են գնել եւ բաժանել: Պարզվում է, քարոզարշավի յոթ օրերի ընթացքում իրենք հասցրել են 1, 5 տոննա մանդարին բաժանել: Այս պահին էլ կուսակցության գրասենյակում արկղերով մանդարիններ են դրված: Մանդարինները գնում են տարբեր մարդկանցից, փոքր տնտեսվարողներից:

Կուսակցական քարոզարշավին մանդարին գնելու կարեւոր գործը կատարողներից մեկն էլ ասաց, որ ինքը հիմնականում մանդարինը գնում է Մալաթիայի շուկայից, Սաքոյի մոտից, 230-240 դրամով: Այդ ծախսերը կուսակցության նախընտրական հիմնադրամից են կատարվում: Շուրջ 300 հազար դրամ արդեն ծախսել են մանդարին գնելու համար: Նախատեսված է մինչեւ 500 հազար դրամ ծախսել մանդարինի համար, բայց եթե կարիք լինի, այդ գումարը կավելացնեն, քանի որ իրենց նախընտրական դրամահավաքը շարունակվում է, բյուջեն անընդհատ փոփոխվում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31