ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հանձնարարել է եկող գարնանն իրականացնել աղբից մաքրման լայնածավալ ծրագիր: Այս մասին այսօր Փաշինյանը հայտարարեց նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Նախորդ կառավարությունն իրականացնում էր «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Գաղափարը վատը չէր, բայց մենք «Իմ քայլը» քայլարշավի ժամանակ համոզվել ենք՝ տեսախցիկների առաջ աղբը հավաքել են, հետո տարել մի քանի կիլոմետր այն կողմ ու լցրել»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ գարնանը նախատեսվելիք ծրագիրը շաբաթօրյակի պես մի բան է լինելու. «Մարզպետարաններին, գյուղապետարաններին հանձնարարել եմ տեղորոշել աղբակույտերը եւ հասկանալ, թե ուր պետք է աղբը տեղափոխել»: Փաշինյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը ներառում է նաեւ ՀՀ-ում աղբի վերամշակման գործարանի կառուցում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ