Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն քաղաքական ուժերը, որոնք ՔՈ-ի առաջարկին չեն միանա, ուրեմն գնում են «ոչ լեգիտիմ կառավարման մաս դառնալու»

Դեկտեմբեր 03,2018 15:13

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն առաջարկել էր ընտրապայքարին մասնակից մյուս ուժերին` համատեղ հայտարարություն-պարտավորում ստորագրել , արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր Սահմանադրություն ընդունելու մասին:

«Սասնա ծռերն» այսօր արդեն հայտարարել են, որ միանում են այդ գործընթացին:

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, «Քաղաքացու որոշում» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Գոռ Հակոբյանն այսպես հիմնավորեց իրենց նախաձեռնությունը. կան հարցեր, որոնց շուրջ պետք է համաձայնություն եւ կապ չունի թե ի՞նչ գաղափարներ կրող կուսակցություն ես: Իրենք անհերքելի փաստ են համարում այն, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Իսկ Սահմանադրությունը`երկրում իրավահարաբերություններ կարգավորող գլխավոր փաստաթուղթը, պետք է լեգիտիմության խնդիր չառաջացնի: Գոռ Հակոբյանը կարծում է, որ իրենց այս քայլը նաեւ յուրահատուկ մշակույթ կձեւավորի` ապագա քաղաքական գործընթացների համար`նեղ կուսակցական շահերից դուրս գալու եւ համապետական, երկարաժամկետ ռազմավարությունների շուրջ սկզբունքային համաձայնություններ ամրագրելու:

Ինքը կողմ կլինի նաեւ, եթե քաղաքական ուժերը երկրի սոցիալ տնտեսական զարգացման եւ ռազմավարական- ոլորտային հեռանկարների շուրջ համաձայնություններ ձեռք բերեն եւ ամրագրեն, որպեսզի ամեն ընտրությունից հետո յուրաքանչյուր ուժ համապետական հարցերում կամայական մոտեցումներ չդրսեւորի:

Այլ մանրամասները` տեսանյութում

Կուսակցության համամասնական ցուցակի անդամներից Միքայել Նահապետյանն էլ հիշեցրեց`նաեւ հեղափոխության տանող ուժն էր ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրման հարցը դրել, իսկ դա պետք է լինի Սահմանադրությամբ, ոչ թե հեղափոխություններով:

Հարցին`ի՞նչ ցուցիչ կլինի իրենց համար, թե ընտրապայքարին մասնակցող 11 ուժերից, որը կմիանա, որը չի միանա, Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Դա կնշանակի, որ այդ քաղաքական ուժը լռելյայն համաձայնություն է տալիս մեր կյանքը ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ կարգավորելու: Դա նշանակում է, որ այդ քաղաքական ուժը գնում է ոչ լեգիտիմ կառավարման մաս դառնալու` ստանձնելով պետական կառավարման պաշտոններ»:

Միքայել Նահապետյանը նաեւ հավելեց`իրենք ունեն կառավարման համակարգի եւ մնացյալ բոլոր հարցերի մասին իրենց պատկերացումները: Դրանք առայժմ չեն բարձրաձայնում: Իրենց համար այժմ սկզբունքային է այս համաձայնությունը: Մնացածը`հետո կարելի է քննարկել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31