Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխության, իշխանության դեմ քարոզչություն իրականացնողները և «Իմ քայլը» ու նրա առաջնորդները նույն լեզվով են պատասխանում»

Դեկտեմբեր 03,2018 16:30

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում մտահոգություն կա պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ:«Առավոտը» Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ դա հակադրության մեջ չի՞ մտնում սիրո և հանդուրժողականության մթնոլորտի հետ: «Բնականաբար, մտնում է այդ կարգախոսի հետ հակասության մեջ: Եվ, փաստորեն, այդ սիրո և համերաշխության տրամադրությունը հիմնականում հասարակության այն մասի համար է, որը պաշտպանում է հեղափոխությունը: Այն մասի դեպքում, որը չի պաշտպանում այդ զարգացումները և փոփոխությունները, որ տեղի ունեցան ՀՀ-ում, դժվար թե մթնոլորտն ընկալվի որպես սիրո և հանդուրժողականության: Տեսնում ենք, որ բառապաշարը, որն օգտագործվում է նոր իշխանությունների և իշխող քաղաքական ուժի նկատմամբ, հեռու է սիրո և համերաշխության բառապաշարից, և ցավոք, տեսնում ենք նաև պատասխան հակառակ կողմից: Հեղափոխության, իշխանության դեմ քարոզչություն իրականացնողները և «Իմ քայլը» ու նրա առաջնորդները նույն լեզվով են պատասխանում»,- պատասխանեց Բորիս Նավասարդյանը:

Կարդացեք նաեւ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

01.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31