Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնը սեփականություն չի

Դեկտեմբեր 03,2018 14:30

Մարդկության դարավոր պատմության ընթացքում տարբեր ժողովուրդներ իրենց պաշտոնյաներին, ղեկավարներին իրենց հարիր անվանումներ են տվել: Այսօր մենք էլ մեր ժողովրդին պարզ ու հասկանալի պաշտոնյաներին անվանումներ ենք տալիս: Բոլոր ժամանակներում պաշտոնյան պարտականություն է ունեցել՝ այդ պաշտոնին համապատասխան:  Ինչպես հնում, այնպես էլ ներկայումս, եթե պաշտոնյան չի կարողանում կատարել իր պաշտոնին հարիր պարտականությունները, նրան այս կամ այն ձեւով հեռացնում են պաշտոնից, իսկ եթե նա իր ղեկավարած պաշտոնին ենթակա վնասներ է պատճառում, նրան համապատասխան պատժի են ենթարկում: Այսօր մեր երկրում բազմաթիվ պաշտոններ-պաշտոնատերեր գոյություն ունեն: Նրանցից շատերը բարեխղճորեն կատարում են իրենց  պարտականությունները՝ այն չհամարելով սեփականություն: Վերջին տարիներին պատմամշակութային եզակի  հնավայր «Կարմիր բլուրի» հնություններից շատերը անհայտացան: Այն զրկելով որպես հայ ժողովրդի հնադարյան ներկայացնող հնավայր:

Այսպես, մ.թ.ա. 7-րդ դարում Երեւանի հարավ-արեւմտյան տարածքի Հրազդան գետի ձախ ափին բլուրի վրա կառուցվեց ամրոց: Բնակիչները լայնածավալ հարթ տարածության վրա զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, խաղողագործությամբ եւ արհեստներով: Խաղողից ստացած գինու քանակը հասնում էր 16 հազ. դեկալիտրի, որը լցվում էր հսկա տակառների մեջ: Դրանք մառանում շարված էին երկշարք, իսկ  վզամասում սեպագիր գրված էր տարողությունը: Կար պանրի մեծածավալ արտադրամաս, նույնպես՝ ձեթ ստանալու համար: Մինչ անկախության ձեռքբերումը կառավարությունը բավականին ուշադրություն էր դարձնում այդ եզակի պատմամշակութային հնավայրին: Պատրաստված էր զբոսաշրջիկների, այցելուների համար շատ հարմար երթուղի: Սակայն անկախության այս վերջին տարիներին այն մատնվեց անուշադրության, իսկ եղած հնություններից շատ շատերը պարզապես գողացվեց, վաճառվեց: «Կարմիր բլուրի» եզակի պատմամշակութային հնավայրի 16000 դեկալիտր գինու կարասները վաճառվեցին: Միայն մեկը թողեցին Էրեբունու թանգարանում: Վաճառվեցին նաեւ չափազանց գեղեցիկ երկու-երեք լիտրանոց ջրամանները եւ այլ արժեքավոր հնություններ: Կարծում ենք՝ ներկա իշխանությունները միջոցներ կձեռնարկեն կարասները հետ բերելու, իրենց մառանում տեղադրելու խնդրում:  «Կարմիր բլուրը» ոչ մեկի սեփականությունը չէր, մեր ժողովրդի դարավոր մշակույթն է:

 

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ    

«Առավոտ» օրաթերթ,

01.12.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31