Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիոներները բանակի կարիքների համար պետք է վճարեն 2,5 միլիարդ դոլար». Փաշինյան

Դեկտեմբեր 03,2018 14:11

Առաջիկա հինգ տարում ՀՀ ԶՈՒ կարիքների համար կծախսվի հավելյալ 2,5 միլիարդ դոլար, եւ այդ գումարը վճարելու են հայտնի կոռուպցիոներները: Այս մասին այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Եթե նրանք դա կանեն կամավոր, մենք հաշվի կառնենք դա: Սա չի նշանակում, թե նշյալը թալանված գումարի ողջ չափն է»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ անցումային արդարադատության մարմինների ստեղծման շրջանակում առաջիկայում նոր ԱԺ-ի կողմից որոշակի մեխանիզմների մշակման անհրաժեշտություն կլինի. «Օրինակ, որեւէ մեկը ներկայանում է իրավապահներին, կամ հայտարարում է, որ ինքը այսքան կամ այնքան չարաշահում է թույլ տվել ու գողացել է այսքան գումար, պատրաստ է վերադարձնել: Ի՞նչ անել նման դեպքերում: Այս հարցն առաջիկայում ԱԺ-ում պետք է քննարկել, հանրությունն էլ պետք է մասնակցի»:

Փաշինյանը վստահեցրեց, որ ժողովրդից գողացվածը մինչեւ վերջ պետք է վերադարձվի եւ ծառայեցվի ՀՀ անվտանգության կարիքներին եւ հետագա զարգացմանը. «Բացառվում է, որ որեւէ կոռուպցիոների հետ որեւէ բան պայմանավորվենք ժողովրդի թիկունքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31