Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի 20 տարվա կուտակած ռեսուրսը խորհրդարան անցնելու լուրջ շանսեր է տալիս. Կարեն Քոչարյան

Դեկտեմբեր 03,2018 12:24

«Պայքարը սև սպիտակ է գնում և ավելի շուտ պինգ-պոնգ է հիշեցնում՝ Հանրապետականը՝ Իմ քայլին, Իմ քայլը՝ Հանրապետականին»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ հանրապետականները դուրս չեն գալիս փողոց, մարդկանց հետ չեն հանդիպում, բայց Նիկոլ Փաշինյանն անընդհատ նրանց մասին է խոսում:

Խոսելով այլ ուժերի իրականացրած քարոզարշավից՝ քաղտեխնոլոգն առանձնացրեց «Մենք» դաշինքին. «Ինձ շատ դուր է գալիս «Մենք» դաշինքի անցկացրած քարոզարշավը: Բավականին կրեատիվ քարոզարշավ են անցկացնում: Օրինակ՝ նախքան քարոզարշավի մեկնարկը փողոցներում գրված էր՝ «Մենք գալիս ենք» և հանրությանը հետաքրքիր էր էդ ովքե՞ր են էդ մենքը, որ գալիս են: Հետո պետք է առանձնացնել նաև Արամ Սարգսյանի քայլը Գյումրի գնալուց առաջ: Իրենք այդ օրվա քարոզարշավը սկսեցին «Տղամարդիկ» արձանի մոտից, ցույց տալով, որ Գյումրին տղամարդկանց քաղաք է»:

Հարցին՝ ո՞ր ուժերն ի վերջո կհայտնվեն խորհրդարանում, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Լևոն Շիրինյանը ներկայացնում է լավ ծրագրեր, վստահ է խոսում, բայց չկա կրեատիվություն և չգիտեմ՝ ինչպես իրենք կարող են անցնել խորհրդարան: «Սասնա Ծռեր»-ից ձայներ է վերցրել Նիկոլ Փաշինյանը, որը ցույց տվեց, որ հնարավոր է առանց զենքի իշխանափոխություն անել: ՀՀԿ-ի շանսերը ևս բարձր են, քանի որ 20 տարվա կուտակած ռեսուրսը քիչ չէ: ԲՀԿ-ի դեպքում Գագիկ Ծառուկյանի գործոնը մեծ նշանակություն ունի, իսկ ՀՅԴ-ն կարծում եմ չի լինի նոր խորհրդարանում»:

Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31