Ֆրանսիական MBDA Systems կազմակերպությունը նախատեսում է Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր:
«Մենք ստացել են Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը ադրբեջանական AzeriDefence թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է համակարգերին և գոհ է մնացել նրա բնութագրիչներից: «Կարծում ենք, որ այդ համակարգերը թույլ կտան Ադրբեջանին ամենահուսալի ձևով ապահովել հակաօդային պաշտպանությունը»,- ավելացրել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ