Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կոչ է անում քվեարկել «մասնակից քաղաքական ուժերից, միակ ազնիվ՝ «Սասնա Ծռեր»-ի օգտին

Դեկտեմբեր 03,2018 12:04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ» կուսակցության քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական վերջին խմորումները, մտահոգ լինելով քաղաքական դաշտում հայտնված ու եղանակ ստեղծող մարգինալ տարրերի ամրապնդվելու արատավոր երևույթն, ինչպես նաև գործող իշխանության, ընտրական օրենսդրության փոփոխություններից հետո միայն կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու այդ խոստմանը ետամուտ չլինելու հանգամանքը, համարելով, որ նշանակված ըտրագրավի անհեթեթ մեծությամբ ու ռեյտինգային ընտրակարգով հնարավոր չէ ընտրություն, այլ միայն քվեարկություն, և այս իմաստով արտահերթ նշանակված «ընտրություններին» մասնակցող քաղաքական ուժերից միայն մեկի դիրքորոշումն է համահունչ Ժողովրդավարական ուղի կուսակցության դիրքորոշմանն առ այն, որ ձևավորվող օրենսդիր մարմինը լինելու է ժամանակավոր՝ անցումային, հետևաբար նշված «ընտրություններում» հայտնում է իր աջակցությունն ու օժանդակությունն իրական հեղափոխական Սասնա Ծռերին և կոչ է անում ԺՈՒԿ անդամներին և համակիրներին, վերը նշված իմաստով ու սկզբունքայնությամբ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ «ընտրություններում» քվեարկել, մասնակից քաղաքական ուժերից, միակ ազնիվ՝ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» համահայկական կուսակցության օգտին, ի դեմս պատվավոր ներկայացուցիչ, հերոս՝ Ժիրայր Սեֆիլյանի:

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ» կուսակցության
30.11.2018թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31