Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարում՝ «կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»

Դեկտեմբեր 03,2018 11:24

2018-ին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։

Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական մեծ վնաս։ Ընկերությունը դատական Հայց է ներկայացրել ընդդեմ ազգային կինոկենտրոնի։ Մինչև 2018-ի ավարտը կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում, ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ Հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում։

Ընկերության հանդեպ մշակույթի նախարարների, ազգային կինոկենտրոնի հետ համատեղ իրականացված անօրինությունների հանգույցը քանդելու համար պետք է․

Ա․) Երկարաձգել «Տատիկիս Վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի ժամկետը և կատարել 13.11.2015թ․ N 329 գրությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները։

Բ․) Ապահովել 2017թ-ին մշակույթի նախարարի հանձնարարությամբ «Տատիկիս Վարսերը» ֆիլմից ժամանակավորապես վերցրած գումարի վերադարձը ֆիլմին։

Գ․) Ներկայացնել մշակույթի նախարարի հրամանով ստեղծած ֆիլմերի ֆինանսավորման մրցութային հանձնաժողովի կողմից Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության Հայտերի քննությունը մերժելու իրավական հիմնավորումները, դրանց բացակայության, ոչ լիարժեքության, կամ հակառակը ապացուցող փաստաթղթերի առկայության դեպքում չեղարկել այդ որոշումը՝ փոխհատուցելով մեր կրած վնասները։

Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից իմ՝ ֆիլմարտադրողի ստեղծագործելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, ես՝ Հովհաննես Գալստյանս, 2018թ-ի դեկտեմբերի 3-ի, ժամը 15:00ից հայտարարում եմ Հացադուլ և ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ․

1.«Տատիկիս Վարսերը» Հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ։

2.«Տատիկիս Վարսերը» կինոնախագծից 2017թ-ին վերցրած գումարի վերադարձ։

3.«Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» Հայտերի հանդեպ ապօրինի որոշման չեղարկում։

Այս Հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երևույթները հրապարակայնացնելու և կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31