Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., 1968 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը:
Փրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին:
ՀՀ ԱԻՆ