«Իմ քայլը» դաշինքի Շիրակի վարկանիշային թեկնածու, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում, դիմելով մարզի տարբեր համայնքներում իրեն սպասող շիրակցիներին, գրել է․
«Սիրելի շիրակցիներ,
իմ և Ձեր կապը ընտրություններով չի կապված և ընտրություններով չի պայմանավորված։
Ինքս լինելով շիրակցի` ոչ մի վայրկյան չեմ կտրվել մեր չնաշխարհիկ Շիրակ աշխարհից և մեր տաղանդավոր ժողովրդից։
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի համար նախատեսված ժամանակի սղության պատճառով, ցավոք, չեմ հասցնի այցելել մեր մարզի բոլոր համայնքները, հանդիպել մեր բոլոր հայրենակիցներին։
Նախապես ներողություն եմ խնդրում, միաժամանակ վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք։
Կհանդիպենք։
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»: