«Մենք խնդրում ենք հիշեք էդ անունը՝ Հասմիկ Սարգսյան, ներման խնդրագիր է ուղարկել»,- այսօր Ջերմուկում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այս խնդրանքով դիմեցին մի քանի ջերմուկցիներ:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչի համար է նա դատապարտվել, Հասմիկ Սարգսյանի համար բարեխոսողներն էլ հիշեցրին՝ սնունդ գողանալու համար. «Սնունդ է գողացել. երրորդ անգամ գողանալու համար հինգ տարի նստացրել են, ընդամենը սնունդ է գողացել»:
Հիշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանը երեք անչափահաս երեխաների մայր է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ