Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ իր ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին

Դեկտեմբեր 02,2018 20:26

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,– այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում պետք  մասնակցեր Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։

Ավելի վաղ RBK-ին վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հայտնել էր, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդները մինչեւ 2019 թվականը չեն ընտրի կազմակերպության գլխավոր քարտուղար: Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու իրավունքը Հայաստանինն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31