Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Իյա, մի հատ ծափ տվեք, պարոն Ծառուկյանին». ԲՀԿ-ի քարոզարշավը՝ Արմավիրում

Դեկտեմբեր 02,2018 16:56

ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածուներն այսօր նախընտրական հանդիպում ունեցան Արմավիրում: Հանդիպման սկզբում արմավիրցի մի կին իր խնդրի լուծման ակնկալիքով մոտեցավ քարոզարշավին մասնակցող կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Մի խնդրանք ունեմ, երեք օր է՝ մեքենա եմ ստացել, 170 կիլո ապրանք կա մեջը, ու չեմ կարողանում մաքսազերծել, ֆուռերը կանգնած՝ ինձ ուղարկում են ստեղից էնտեղ»,- բողոքեց կինը: Գագիկ Ծառուկյանն էլ խոստացավ օգնել:

Քաղաքացիները բազմաթիվ նամակներ նրան փոխանցեցին: Իսկ երբ Գագիկ Ծառուկյանը կառատե պարապող երեխաներին գովեց, նրան ուղեկցող մի մարդ միանգամից հորդորեց. «Իյա, մի հատ ծափ տվեք, պարոն Ծառուկյանին»:

Եղան նաեւ քաղաքացիներ, որոնք սելֆիներ արեցին Ծառուկյանի հետ՝ ասելով, թե նրան միայն հեռուստացույցով են տեսնում:

Գագիկ Ծառուկյանն էլ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար,

«Հիմնական շփվել եք, աշխատել ենք, դուք գիտեք՝ եթե Ծառուկյանն ասաց՝ հա, ուրեմն էդ հան, հա է: Որեւէ մեկը չի կարող ասի՝ Ծառուկյանը բան խոստացավ ու չարեց: Մեզ միայն հնարավորություն է պետք, ես չեմ ասում՝ կախարդական փայտիկ ունենք»:

Նա ասաց, որ լավ առաջադիմություն ունեցող երիտասարդներին չպետք է ուշադրությունից բաց թողնել, նրանք դեռ չավարտած պետք է աշխատանքի անցնեն, որ չթողնեն արտագաղթեն կամ տաքսի քշեն:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ չպետք է թողնեն, որ երիտասարդները տան խնդրի պատճառով չամուսնանան կամ էլ այդ խնդրի պատճառով լքեն երկիրը, խոստացավ ցածր  տոկոսներով վարկեր երիտասարդներին՝ տուն գնելու համար, ցածր տոկոսներով նաեւ գյուղատնտեսական վարկեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31