Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ բռնցքամարտը հանվի Տոկիո 2020 օլիմպիական խաղերի ծրագրից

Դեկտեմբեր 02,2018 16:39

Միջազգային օլիմպիական կոմիտեն սառեցրել է Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումների անցկացման բոլոր ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը՝ ճշգրտելով, որ որոշումը կայացրել է ՄՕԿ-ի գործկոմը, եւ այն կապված է  ԱԻԲԱ-ի նկատմամբ սկսված հետաքննության հետ:

Նոյեմբերի սկզբին ԱԻԲԱ-ի նախագահ ընտրվել էր Գաֆուր Ռահիմովը, որի անունը մտցված է ԱՄՆ-ի ֆիննախի պատժացուցակ: Այն ժամանակ ՄՕԿ-ից ԱԻԲԱ-ին նախազգուշացրել էին, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մարզաձեւի օլիմպիական կարգավիճակի վրա:

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ՄՕԿ-ին բռնցքամարտը օլիմպիական խաղերի ծրագրում պահելու կոչ է արել՝ հիշեցնելով, որ այս մարզաձեւի ներկայացուցիչները օլիմպիական խաղերում հանդես են գալիս արդեն մեկ դարից ավելի:

Նշվում է, որ ՄՕԿ-ում այս հարցի քննարկմանը կարող են վերադառնալ մինչեւ տարեվերջ: Իսկ մինչ այդ, ժամանակավորապես լիովին դադարեցվել են հարաբերությունները ԱԻԲԱ-ի եւ օլիմպիական խաղերի կազմկոմիտեի միջեւ: Բացի դա, կասեցվել են տոմսերի վաճառքը, թեստային մրցումների պլանավորումը, օլիմպիական մրցաշարում բռնցքամարտի ծրագիրը կազմելու աշխատանքները:

Ստեղծվել է նաեւ հատուկ կոմիտե, որը զբաղվելու է ԱԻԲԱ-ի հաշվետվողականությամբ, կազմելու է հնարավոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկների ցանկ եւ այն ներկայացնելու է ՄՕԿ-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31