Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ հիմա չի վերացվել ստվերը, ՀՀ-ում վերացված չէ մենաշնորհը». Խաչատուր Քոքոբելյան

Դեկտեմբեր 02,2018 16:25

«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածուներն այսօր նախընտրական հանդիպում ունեցան Լուսակերտում:

Արամ Սարգսյանի խոսքով. «Մեր տնտեսությունը տեղից պոկել կարող ենք, զինվորին, բանակին զինել կարող ենք, եթե մեր ունեցած մարդկային ու բնական ռեսուրսները ճիշտ գծի վրա դնենք: Իսկ այդ փորձը թե՛ ես, թե՛ Խաչատուր Քոքոբելյանն ունենք, գիտենք՝ ինչ օրենսդրական նախաձեռնություններով մտնենք, որ տնտեսությունը սկսի շնչել»:

Նա նաեւ նկատեց, որ Հայաստանում, երբ տղաները դառնում են 18 տարեկան, նրանց ծնողները սկսում են վախենալ, նույնիսկ շաքարային դիաբետ են ունենում. «Այդ խնդիրը պետք է լուծել, տասնութ տարեկան երեխան չպետք է կանգնի առաջնագծում, այդ երեխան պետք է գնա բանակ, սովորի տանկիստի, հրետանավորի գործը, իսկ առաջնագծում պետք է կանգնեն մեր տարիքի մարդիկ:        Իսկ ինչ է պետք դրա համար անել, 20.000 մարդու պայմանագրային զինծառայող է պետք վերցնել 1000 դոլարին համարժեք դրամ վճարով, եւ այդ 20.000 մարդն այլեւս խոպան չի գնա, կմնա իր տանն ու կպաշտպանի իր հայրենիքը: Ընդամենը 24. միլիոն դոլար է պետք. ՀՀ-ն ահռելի ջրային ռեսուրս ունի , իսկ այդ ջրի յուրաքանչյուր լիտրը Մերձավոր Արեւելքում ավելի թանկ է, քան՝ նավթը»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ մեկնաբանեց, թե իրենք ինչով են այլ ուժերից տարբերվում. «Մենքում» հավաքված են սկզբունքային քաղաքական գործիչներ, մարդիկ, որոնք երբեք հետ չեն քաշվել, չեն խուսափել պատասխանատվության իրենց բաժնից, առաջ են մղել այն գաղափարները, որոնք փոփոխում են ՀՀ քաղաքացու կյանքը: «Մենքի» հերոսը ՀՀ քաղաքացին է, դա նշանակում է, որ մեր ամբողջ քաղաքական գործունեությունն ու ծրագրային դրույթները միտված են ՀՀ քաղաքացու կյանքը դարձնել խիստ բարեկեցիկ ու խիստ հարմարավետ, ամենացանկալի ապրելու երկիրը: Արդյոք դա հնարավոր է ու ինչու չի արվում»:

Մինչեւ հիմա, ըստ նրա, ՀՀ-ում կան չլուծված էական խնդիրներ. «Ինձ չի բավարարում շատ խնդիրների լուծումը, մինչեւ հիմա չի վերացվել ստվերը, ՀՀ-ում վերացված չէ մենաշնորհը, այն հինգ, տասը գործարարները, որոնք զբաղված էին ա ամենաեկամտաբեր ապրանքների ներկրմամբ, նույն կերպ շարունակում են՝ շաքարավազ, դիզվառելիք, հացահատիկ, մենք առաջարկում ենք ներդնել գործուն մեխանիզմներ, որոնք հավասար պայմաններ կստեղծեն ցանկացած քաղաքացու համար, որ հնարավորություն ունենա ինքն էլ դառնա գործարար, մտնի շուկա: Մենաշնորհի վերացումը կայուն գնային քաղաքականություն կստեղծի, ոչ արհեստական գնաճ: ՀՀ-ում միայն ստվերի պատճառով առնվազն մեկ միլիարդ դոլար պետբյուջե չի մտնում, դա ամրագրված է բոլոր միջազգային ֆինանսական կենտրոններով, իսկ այդ մեկ միլիարդի պետբյուջե մտնելու դեպքում, հնարավոր է կենսաթոշակը միանգամից 25 տոկոսով բարձրացնել, մանկավարժների, բժիշկների, սպայական կազմի աշխատավարձերը նույնպես բարձրացնել»:

Նա խոստացավ, որ իրենց դաշինքի նույնիսկ 10 պատգամավորի՝ խորհրդարան անցնելու դեպքում իրենք կհասնեն, որ մյուսները գան այդ լուծմանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31