ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի օր առաջ համաձայնել էի Շանթի եթերում այսօր երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի։
Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»։
Մենուա Հարությունյանը ևս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս հարցին: Նա մասնավորապես գրել է. «Քանի որ Նիկոլական Ռուբենի մանկական հոգին չդիմացավ և կնոջը հարիր պատճառաբանություններով հրաժարվեց բանավիճել ինձ հետ՝ ուղիղ եթերում, առաջարկում եմ Նիկոլենց 10-յակից որևէ մեկը՝ մինչև անգամ Նիկոլը գա ինձ հետ բանավիճելու, կամ էլ հակառակ պարագայում հաշվի առնելով համաշխարհային փորձը առաջարկում եմ «Շանթ» հեռուսատաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք…
Եթե Նիկոլենց 10-յակից ոչ ոք չգա բանավեճի ես կարող եմ հետս դուխով գլխարկ, րյուկզակ կամ երեկվա ձիու թամբը բերեմ՝ դնեմ իմ դիմացի դատարկ աթոռին …
Իհարկե, իմ նման տղու հետ դժվար է բանավիճել, երբ դու ստախոս ես, խաբում ես սեփական ժողովրդիդ՝ հանուն սեփական իշխանության և պաշտոնի»:
https://www.facebook.com/menua1/posts/1919547418114324