Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Քիչ չեն ուժերը, որոնք ուզում են կնճիռներ ստեղծել ՀՀ-Իրան հարաբերություններում»

Դեկտեմբեր 01,2018 20:46

«ՀՀ-Իրան հարաբերություններն այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Ամեն ինչ պետք է անենք, որ դրանք շարունակվեն գտնվել բարձր մակարդակում: ՀՀ-Իրան հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել դրանք»,-Կապանում այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Իրանն ամերիկյան պատժամիջոցների ճնշման ներքո է:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ եւ Իրանի կառավարությունները կձեռնարկեն միջոցներ՝ երկու երկրների միջեւ բնականոն զարգացում ապահովելու համար. «Դա մեր կառավարության առաջնահերթություններից է: Ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի, ուժի սպառնալիքի կամ հարկադրանքի կիրառմամբ: Հույս ունենք, որ Իրանի շուրջ իրադարձությունները կընթանան առանց նշյալ կերպ»:

Իսկ մինչ այդ, ըստ Փաշինյանի, ՀՀ-ն միջոցներ է ձեռնարկում՝ Իրանի հետ հարաբերությունները բնականոն զարգացնելու համար. «Առաջիկայում ԵՄ ֆինանսավորմամբ վերակառուցվելու է Իրանի հետ սահմանային անցակետը: Կունենանք ժամանակակից մաքսատուն եւ հսկիչ-սահմանային կետ: Իրան-ՀՀ միջկառավարական գործակցության պայմանավորվածություններն իրականացվում են բնականոն կերպով: Տնտեսական նոր կապեր կհաստատվեն, նոր ներդրումներ կլինեն: Հուսանք՝ իրանական նոր ներդրումներ կարվեն ՀՀ-ում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31