Մեզ տեղեկացրել են, որ ներքևում դրված հղմամբ տեսանյութում երևացող ոստիկանների հրամանատար սերժանտ Արսեն Խաչատրյանի նկատմամբ ոստիկանությունում հայտարարվել է ծառայողական քննություն։
Նման անհեթեթությունները գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու ոստիկանական համակարգի ներսում առկա անառողջ մթնոլորտը։ Հորդորում ենք ոստիկանության ներսում առողջ շրջանակներին տեր կանգնել վերոնշյալ սպային և թույլ չտալ հետապնդումներ մեր հետ նման անմիջական և բարիդրացիական շփումների պատճառով։
Դիմում ենք նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳի դիտորդներին աչքի տակ պահելու այս միջադեպը։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
դուն գնա, ԵԱՀԿ/ԺՄԻԳի այդ դիտորդներին երկիրներուն մէջ ոստիկաններուն հետ այդպէս վարուիր – երբ որ դեռ վրան ալ, ընկերներդ ոստիկան սպաննած են -, եւ կը տեսնենք թէ ինչ կը պատահի քեզի
եթէ դուք էք «ազգայնականը», ուրեմն ես վազ անցայ հայ ազգէն, ակաս