Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Մենք չենք պատրաստվում որեւէ կոալիցիայի կազմում լինել արհեստական, պատեհապաշտական նկրտումներով»

Դեկտեմբեր 01,2018 20:15

«Մարդիկ, ովքեր, որ Հայաստանին հետեւում են՝ յութուբից, ֆեյսբուքից, սփյուռքից, գիտեն թե ոտքի է կանգնել, սաղ փոխվել է, մարդիկ փող չեն ուզում վերցնեն, էդ փող տվողներ չկան, թաղային խուժաններ չկան… Մենք այստեղ ենք մի ուղերձով, Լոռու մարզը պետք է ցույց տա, որ սկզբունքային դիրքորոշում  ունի տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ: Այո, մենք ասում ենք, որ հեղափոխությունն ունի իր կանոները, հեղափոխություն անողը դա առաջին ուժն է, բայց երկրորդ ուժը պետք է լինի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն՝ իր անցած ճանապարհով, իր ներդրումներով, մոտեցումով, սկզբունքներով եւ այլն»,- այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:

Խմբակցության ղեկավար, Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանն էլ ասաց, որ հեղափոխությունն իրենք են սկսել, եւ սկսել են դեռեւս 2012 թվականից. «Հեղափոխությունը մենք սկսել ենք 2012 թվականից, շարունակել ենք 2016 թվականին:  Այն ժամանակ, որ մենք պայքարում էինք ազատվել Հանրապետականի իշխանությունից տեղական մակարդակում, հետո երկրի մակարդակում, ասում է այն ժամանակ դուք չկայիք, այն մարդիկ, ովքեր այսօր ի հայտ են եկել, եւ փորձում են ցույց տալ, որ իրենք միշտ եղել են, աշխատել են երկրի շենացման օգտին: Բայց որպես կանոն մենք գիտենք, որ փորձ է արվում իրենց վերագրել այն ամեն ինչը, ինչն արվել է մյուս կուսակցությունների կամ քաղաքական գործիչների  կամ ընդհանրապես այլ ներդնողների կողմից»:

Լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք չեն պատրաստվում որեւէ ուժի հետ կոալիցիա կազմել. «Իշխանությունը կոալիցիայի կարիք չունի, եւ մենք չենք պատրաստվում որեւէ կոալիցիայի կազմում լինել արհեստական, պատեհապաշտական նկրտումներով: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այդ կուսակցությունը չէ: Մենք կարող էին լինել կառավարությունում միասին նույն դաշինքում, բայց դրա իմաստը չկա, քանի որ այդ ուժն ունի բավարար աջակցություն: Եթե մի ուժը Երեւանի ընտրություններին ստանում է 80 տոկոս ձայն, այդ ուժը որեւէ ուժի, կոալիցիոն գործընկերոջ կարիքը չունի, բայց երկիրը կարիք ունի հակակշիռ ունենալու, փոխզսպիչ քաղաքական միավոր ունենալու, որն այլընտրանք, հակակշիռ կլինի, եւ կլինի ընդդիմադիր բեւեռն ապագա խորհրդարանում»:

Մարուքյանն ասում է, որ բնակիչներից ոմանք ասում են, որ վախեցած են, իրենք էլ փնտրում են վախեցնողներին. «Իներցիայով են վախեցած, թե վախեցողներ կան, ես հիմա փնտրում եմ վախեցնող որեւէ մեկին, որ գտնեմ շատ վատ հետեւանքներ է ունենալու՝ թե այդ մարդու, եւ թե՛ այն քաղաքական ուժի համար, որ մարդ է վախեցնում: Նաեւ տեղեկություններ կային, որ տարատեսակ ակտիվիստների միջոցով գումարներ են տալիս: Այսինքն, ակտիվիստը գումարը ստանում է, որպես ակտիվիստ, բայց դա ըստ էության այդ մարդու վրա դրված ձայներ ապահովելու որոշակի լծակ է: Բայց դու չես կարող ասել, որ սա ընտրակաշառք է, որովհետեւ ակտիվիստն աշխատավարձ է ստանում, հիմա կարող է իր ընտանիքի 10 անդամով էլ ասում է ես գնում եմ ընտրեմ, ի՞նչ պետք է անես»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31