Գորիսում այսօր նախընտրական հավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հիշեցրեց, որ այս տարի Սյունիքի մարզ իր այցի ժամանակ նրանք բարձրացրել էին բրդի մթերման բացակայության հարցն ու ահազանգել, որ անասնապահությամբ զբաղվողները ստիպված թափում են բուրդը:
«Այսօր արդեն Կառավարության աշխատակազմը պարզել է, որ ՌԴ-ում գտնվող հայերից մեկն ունի «վալինկաների» արտադրություն: Արտադրամասը երկու հատված ունի: Մեկում բրդից քեչա են սարքում, երկրորդում արդեն՝ քեչայից վալինկա»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց. «Հիմա բանակցում ենք, եւ մեր հայրենակիցը կարծես թե հակված է նրան, որ քեչաների արտադրությունը տեղափոխի Հայաստան՝ Գորիս: Կա համապատասխան արտադրական տարածք: Տեղում կլինեն աշխատատեղեր: Բավականին մեծ քանակության բուրդ կմթերվի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ