Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար չի ընտրի մինչև 2019թ-ը: Այս մասին РБК-ին ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվի: Օրակարգն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին»,- հայտարարել է Գասպարյանը:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակում հանդիպումներ չեն նախատեսվում մինչև դեկտեմբերի 31-ը, ուստի նոր գլխավոր քարտուղարի անունը մինչև նոր տարի հայտնի չի դառնա:
Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովում նախատեսվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ