«Մենք» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ համար Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում NEWS.am TV-ի հետ զրույցում ասել է. «Ստվերն այս պահին՝ ներկա իշխանությունների կողմից նաեւ, վերացված չէ, մենաշնորհը վերացված չէ: Միայն ստվերից $ 1 միլիարդ է գոյանում զուտ հարկահավաքության հաշվին: Այսինքն, այդ գումարները կան: Մենք հստակ ասում ենք, որ երեք տարում միջհամայնքային ճանապարհները ամբողջովին կկառուցենք: Ցույց ենք տալիս նաեւ, թե որտեղից կարելի է վերցնել այդ գումարը:
Պատասխանատու հայտարարում եմ՝ Հայաստանում չկա չլուծվող հարց: Ուղղակի մարդիկ են պետք, ովքեր կարող ուժ են, ովքեր ունեն այն գիտելիքները, պատկերացումը եւ պոտենցիալը եւ կարող են այդ խնդիրները լուծել: Մենք պետք է դարձնենք անշրջելի՝ այն մյուս քաղաքական ուժերը, որոնք ապահովել են Հայաստանում այս վիճակը, ապահովել են էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձր լինելը, գիտնականին քրքաշ աշխատավարձի այս վիճակը, այլեւս հետադարձ պետք է թույլ չտանք: Լինելու ենք այդ սահմանագիծը, հստակ դա անելու ենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ