ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը «Անի Պլազա» հյուրանոցում խոսել է Արցախի հետագա ճակատագրի մտահոգող խնդիրների մասին:
«Շատ-շատ բառերի տակ թաքնված վտանգներ կան: Երբ խոսում են՝ Արցախը… Այո, Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, Արցախի սահմանները պետք է որոշի մեր ժողովուրդը: Այն քաղաքական ուժը, որ չի ասում այսօրվանից՝ ո՞ր սահմաններով Արցախի մասին է խոսում, այն քաղաքական ուժը, որ չի ասում՝ այն Արցախը, որ ինքը պահանջում է ու վաղը պիտի դնի ժողովրդի դատին եւ որի համար պիտի գնա բանակցության՝ ո՞ր Արցախի համար է ուզում գնա բանակցության, նշանակում է՝ ինչ-որ բան կեղծում է, ինչ-որ բանի հետեւում թաքնվում է:
Թող լինի դրա անունը ժողովուրդ ասվածը: Ո՞նց կարող է քաղաքական ուժը տեսակետ չունենալ, մի՞թե կարող է քաղաքական ուժը տեսակետ չունենալ: Կարող է քաղաքական ուժի տեսակետը ժողովուրդը չհաստատի՝ կարող եմ հասկանալ», – հայտարարել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ