Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Հաճախ ենք լսում՝ մեր երկիրը երկիր չի: Ուրեմն դեկտեմբերի 9-ին միասին պետք է կերտենք նոր, լուսավոր Հայաստան»

Դեկտեմբեր 01,2018 14:33

Ձմռան առաջին օրը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան կուսակցության» քարոզարշավը մեկնարկեց Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկից:

Քայլարշավի մասնակիցները շրջում են բակերով քաղաքացիներին հորդորում դեկտեմբերի 9-ին անպայման մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստանին», քանի որ իրենց կուսակցությունը ներկայանում է բանիմաց մարդկանցով, որոնք փոխված իրավիճակում պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները ներդնել նոր, լուսավոր Հայաստանի կառուցման գործում, կերտել այն Հայաստանը, որտեղ արժանապատիվ ապրելու են բոլորիս երեխաները:

Համամասնական ցուցակի 2-րդ համար Մանե Թանդիլյանը դիմեց դավթաշենցիներին. «Սիրելի հայրենակիցներ: Դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Այդ օրը մենք ձեզ հետ միասին կերտելու ենք նոր քաղաքական դաշտ, որովհետեւ այդ Ազգային Ժողովից են ընտրվելու բոլոր պետական մարմինները՝ պատգամավորներ, ԱԺ նախագահ, նախարարներ, վարչապետ: Ամեն բան ընտրելու ենք հենց այդ մեկ օրը: Հաճախ ենք ասում, թե երկիրը երկիր չի: Ուրեմն այդ օրը պետք է գնալ եւ կառուցել մեր երկիրը եւ դարձնել լավագույնը: Իսկ լավագույնը լուսավոր է, որովհետեւ լուսավորն է ցրում խավարը, որովհետեւ լուսավոր երկրում են ապրում գիտակից, արժանապատիվ ու լիիրավ քաղաքացիներ: Մեր թիմը հենց այդպիսին է պատկերացնում Հայաստանի ապագան, պատկերացնում է արժանապատիվ, անհոգ, բարեկեցիկ մանուկներով պետություն, ընտանիքներ, որոնք մեկ օր անգամ չեն մտածում Հայաստանը լքելու մասին: «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է կառուցել իր նկարագրած երկիրը: Դրա համար անհրաժեշտ է ձեր վստահության քվեն: Մենք մեկուկես տարվա պատգամավորական եւ նախարարական գործունեության ընթացքում արել ենք հնարավոր ամեն  բան, որպեսզի ապացուցենք, որ բոլորը նույնը չեն, որ կան տարբերվող քաղաքական գործիչներ: Մենք հուսով ենք, որ հետեւել եք, որովհետեւ առանց դրա անհնար է կատարել ընտրություն:

Լուսավորը իր հետ բերում է լավագույնի ընտրություն: Մենք պատրաստ ենք ծառայել մեր պետությանը, ձեզ հետ միասին կերտել լուսավոր Հայաստան: Այնպես որ, դեկտեմբերի 9-ին սպասելու ենք ձեզ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31