2019թ. Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մանկապարտեզը շահագործման կհանձնվի ամբողջությամբ կապիտալ վերանորոգված վիճակում։ Այս մասին այսօր Մեղրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ֆինանսավորման համար «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություն է արել մի գործարար-բարերար։ «3 տարեկանից սկսած` երեխաները կարող են հաճախել մանկապարտեզ, ուստի նրանց մայրերն աշխատելու հնարավորություն կունենան։ Սա շատ կարեւոր է։ Մեր դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ պետք է ամրապնդել նախակրթարանների ինստիտուտը»-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, կրթական համակարգում առաջիկայում լուրջ բարեփոխումներ են սպասվում, իսկ անորակ մասնագետները դպրոցում չպետք է տեղ ունենան։
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ