Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը՝ Թորոնթոյում

Դեկտեմբեր 01,2018 12:56

Թորոնթոյի Հայ Ակումբի հրավերով  Թորոնթո էր ժամանել անվանի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: Երկարատև դադարից հետո նա կրկին բեմում էր՝ «Իմ կիսատ թողած երգը»  նոր մոնոներկայացմամբ,  որն անցավ «Համազգային»  լեփ-լեցուն դահլիճում.  հանդիսատեսը արտիստին դիմավորեց բացառիկ ջերմությամբ՝ ի ցույց դնելով արտիստին նորից բեմում տեսնելու` իր ուրախությունը:

Վարդան Պետրոսյանի «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը ափսոսանքի  և երախտագիտության զգացման  յուրովի միախառնում էր: Ինչպես միշտ,  նա փայլեց բեմում՝ կիսելով հանդիսատեսի հետ իր դիպուկ խոսքն ու ընդհանրացումները, որոնք մասնավորապես առնչվում էին  վերջին տարիների իր  կյանքի դրամատիկ դրվագներին: Իրեն հատուկ արտիստիկ լավատեսությամբ և  հումորով  նա այդ ամենի մասին այնպես պատմեց, որ հանդիսատեսը քահ-քահ ծիծաղեց և ջերմորեն ծափահարեց:

Ներկայացման վերջում դահլիճը Վարդան Պետրոսյանի հետ միասին, ձեռք-ձեռքի բռնած երգեց «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգը՝ ի նշան փոխադարձ ջերմության և արվեստի հզորուժի:

Թորոնթոյի Հայ ակումբը հիմնադրվել է 1996 թվականին։ Այն բնույթով ազգային, կրթա-մշակութային, բարեսիրական կազմակերպություն է։ Միությունը միանգամայն անկախ է, չունի որևէ կուսակցական, քաղաքական և եկեղեցական պատկանելություն։

Թորոնթոյի Հայ Ակումբ

23.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31