Ոչ ոք չի մոռացել Սերժ Սարգսյանի՝ թարս աճած խիարի, բողոքով իրեն դիմած կնոջն ուղղված «եկել ես մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես» կամ ժամանակի թեւավոր խոսքերից մեկը դարձած «իյա, իրո՞ք», «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությունները։ Ռոբերտ Քոչարյանն այդ առումով ավելի հարուստ «ժառանգություն» է թողել՝ է՛լ «վատ պարողին ինչն է խանգարում», է՛լ «կլիզման» ու «վիզկապը», «միակ տղամարդն» ու «մասանդրան»։
Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանի հերթը։ Նա 6 ամսում արդեն հասցրել է այնքան «նյութ» տալ բանահավաքներին, որ եթե սրանից հետո միմիայն գրական ու մաքրամաքուր հայերենով խոսի ու լեզվական «ագրեսիա» չարտահայտի, ասվածը բավարար է, որ նա իր «պատվավոր» տեղը զբաղեցնի նախկին նախագահների կողքին։ «Ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «պառկըցնել» ու «նստըցնել», «վզներից բռնել, դուրս շպրտել» եւ այլն, եւ այլն։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում