Հանրապետականներն, օրինակ, գնում են դասական արխայիզմի ճանապարհով՝ մի կողմից իրենց կուսակցության արխիվներից վեր հանելով կոնսերվատիզմի ու ազգային արժեքների մասին դրույթներ ու դրանք թափահարելով, մյուս կողմից էլ, պատեհ անպատեհ քննադատելով, ընդհուպ դիմելով ժամանակին իրենց դեմ կիրառվող քարոզչական հնարքներից մեկին՝ իշխանությանը անվանելով հող հանձնողներ՝ նկատի ունենալով ղարաբաղյան հարցում փոխզիջումների հնարավորությունը:
Ասել է թե, ՀՀԿ–ն, կորցնելով իշխանությունը, մի կողմից հետ է գնացել իր կուսակցության ակունքներ, մյուս կողմից ինտեգրվել է հայաստանյան ընդդիմադիր իռացիոնալ դիսկուրսի կանոններին ու այդ կանոնների շրջանում բավական հարմարավետ խաղում է: Մեծ հաշվով, հեղափոխական իշխանությունն էլ իրեն պահում է նախորդ իշխանության նման՝ սեփական հաղթանակի մեջ խիստ համոզված: Իհարկե, Փաշինյանը առաջին իսկ օրվանից հրաժարվել է քարոզարշավի պաշտոնական լեզվից ու առավել ժողովրդական, առօրեական լեզվով է խոսում մրցակիցների ու հասարակության հետ: Բայց ինքնին իշխանության պահվածքը, սկսած Երևանի կենտրոնը իրենց նախընտրական պաստառներով ողողելուց, վերջացրած նախկինում արված գործերը նախընտրական քարոզարշավի փաթեթավորմամբ ներկայացնելուց, կրկին հիշեցնում է անցյալը:
Փաստացի, հեղափոխությունը Հայաստանում փոխեց դերակատարների տեղերը, դերակատարների ուժային համամասնությունը, բայց չփոխեց դերակատարների միջև հարաբերությունների ոճը, բովանդակությունը, ընդհանրապես քաղաքական դիսկուրսի բովանդակությունը:
Լևոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում