Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին օգնելու ճիշտ ձեւը ոչ թե նրան գովելը, շողոքորթելն է, այլ եղած թերությունները ցույց տալը. Արամ Սարգսյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 01,2018 11:48

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը երեկ մեզ հետ զրույցում դժգոհեց, որ ՔՊ-ն ՀՀԿ-ին է կանչում բանավեճի, ՀՀԿ-ն՝ ՔՊ-ին, դրանով ուզում են ասել, որ դաշտում միայն ՀՀԿ-ն է ու ՔՊ-ն, որ քվեները բաժանվեն նրանց միջեւ։

– Պարոն Սարգսյան, իսկ դուք քննադատո՞ւմ եք իշխանություններին այնպես, ինչպես հանրապետականները։

– Այո, իհարկե, քննադատում ենք։ Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին օգնելու ճիշտ ձեւը ոչ թե նրան գովելը, շողոքորթելն է՝ դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը, այլ եղած թերությունները ցույց տալը։ Ու մենակ ցույց տալն էլ բավարար չէ, լուծում է առաջարկել պետք։ Ես ինչ խոսում էի, լուծում էի առաջարկում, բայց Ձեզ պետք է բանավեճ, սկանդալ, դա էլ Հանրապետականն ու ՔՊ-ն հասկացել են, իրենք խաղի մեջ են… ես դա չեմ անում։

– Որպեսզի մեր հոգու վրա մեղք չվերցնենք, առանց բանավեճի ու սկանդալի՝ խնդրում եմ հիմա նշել ձեր լուծումները կոնկրետ խնդիրների շուրջ։

– Կոնկրետ խնդիրների շուրջ ես ասում եմ՝ այն երկրները, ինչպիսին մենք ենք, որի համար մեկ խնդիրն աշխատատեղերի ստեղծումն է, չի կարող չօգտվել իր բնական ռեսուրսներից։ Մեր տնտեսությունը պիտի հենված լինի բնական ռեսուրսների վրա, եւ պիտի հանքարդյունաբերությունից հասնենք լեռնամետալուրգիայի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31