Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճի իմաստն, ըստ էության, կողմերի միջև տարբերություններ արձանագրելն է, էլեկտորատին կողմնորոշելու շանս տալը. «Փաստ»

Դեկտեմբեր 01,2018 11:42

Բանավեճի իմաստն, ըստ էության, կողմերի միջև տարբերություններ արձանագրելն է, առաջարկությունների միջև համեմատություն դնելն ու էլեկտորատին կողմնորոշելու շանս տալը: Ինչի՞ մասին են նախընտրական բանավեճերը Հայաստանում, եթե բոլոր կուսակցությունները կամ խուսափում են իզմերից, կամ, եթե չեն էլ խուսափում, ապա այդ իզմերն օգտագործում են այնքանով որքանով՝ դրանք դեկլարացնելով կամ կուսակցության վերնագրի, կամ էլ նախընտրական ծրագրի խորագրի ներքո:

Իսկ քաղաքական և տնտեսական ծրագրերի մեջ այդ իզմերը չեն արտահայտվում: Օբյեկտիվորեն, իհարկե, սա առավել խորքային խնդրի դրսևորում է. Հայաստանի քաղաքացին այս պահին առավելապես հակված է հավատալ ոչ թե ծրագրերին ու իզմերին, այլ առանձին քաղաքական ուժերի, ովքեր խոստանում են լինել լավը, չանել վատ բաներ ու կառուցել «դրախտ»: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ նախընտրական բանավեճերը Հայաստանում կրում են սիմվոլիկ բնույթ:

Սա, իհարկե, չի նշանակում, թե այդ բանավեճերը չպետք է լինեն: Բայց լինելով հանդերձ՝ պիտի հասկանանք, պիտի դրանց անբովանդակությունը որպես ազդակ վերլուծենք ու գանք արդեն բովանդակային քաղաքական դաշտ ունենալու խնդրին: Բանավեճերը չէ, որ այդ խնդիրների պատճառն են, պարզապես այդ պատճառները դրսևորվում են բանավեճերի որակով:

Լևոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31