Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգում իսկական գազանանոց է. «Ազգ»

Դեկտեմբեր 01,2018 11:20

Տպավորություն ունեմ, որ Երեւանի կենդանաբանական այգում իսկական գազանանոց է: Ամեն դեպքում միայն գազանանոցում զեբրն ու կոկորդիլոսը չէին դիմանա: Երկուսն էլ չկան, զեբրի դեպքում պարզել են`թունավորվել է, կոկորդիլոսի հարցում դիահերձման պատասխանը դեռ չկա, կամ գուցե կա, պարզապես կոկորդիլոսի բարեկամներին չեն ուզում նեղացնել` բորբոքելով նրանց վիշտը:

Թե ի՞նչ է իրականում կատարվում մեր կենդանաբանական այգում, դժվար է ասել: Գազանանոցի նախկին աշխատողները պնդում են, որ այգու նոր տնօրենը կենդանիներից բան չի հասկանում, այգու նոր տնօրենն էլ ասում է, թե ավանդույթի համաձայն, երբ փոխվում է Երեւանի քաղաքապետը, կենդանաբանական այգու տնօրենին էլ են ուզում փոխել: «Նոր Հայաստան, նոր տնօրեն» սկզբունքով:

Հատկանշական է, որ տնօրենը չի ասել, թե քաղաքապետի փոփոխությունից հետո այգու տնօրենին հատկապես ո՞վ է ուզում փոխել, այգու աշխատողնե՞րը, թե՞ բնակիչները: Ըստ գործող տնօրենի` կոնկրետ զեբրի թունավորումը դավադրություն է իր դեմ: Դե, այսինքն` գազանանոցում Դյումայի Ֆրանսիայի արքունական բարքերն են, զեբրն էլ շատ կարեւոր կերպար է, համարյա Ասկանիո, ինքն էլ գուցե կարդինալ Ռիշելյեն է, չնայած ավելի ճիշտ՝ արքա Լյուդովիկոս 13-րդը, քանի որ թունավորման գործում Ռիշելյեն էր հմուտը:

Եթե լուրջ, ապա այս պատմությունը մի ուշագրավ կողմ ունի: Բանն այն է, որ եթե այգու նախկին աշխատողները ճիշտ են ասում, որ նոր տնօրենը չի հասկանում կենդանիներից, ավելի ճիշտ՝ կենդանիներին, այդ պատճառով էլ նրանք հերթով անկում են, ապա տնօրենը պարտադիր պետք է ոչ միայն հեռանա, այլեւ կենդանաբանական այգի մտնելու իրավունքից զրկվի: Բայց, եթե տնօրենն է ճիշտ ասում, որ այգու աշխատողները նենգ դիտավորությամբ թունավորել են զեբրին ու շարքից հանել կոկորդիլոսին, ուրեմն կենդանաբանական այգու աշխատողները պետք է զրկվեն այգի մտնելու իրավունքից, քանի որ եթե անգամ հասկանում են կենդանիներին, ապա սպանում են նրանց, ինչը քրեական օրենսգրքով չգիտեմ, բայց Աստվածաշնչով դատապարտելի արարք է:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31