Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀԿ իշխանության ժամանակ ՌԴ-ն անգամ երկրից դուրս էր հանում իր կապիտալը, ապա հիմա բավական մեծ գումարներ է ներդնում. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 01,2018 11:15
rd

Հայաստանում օտարերկրյա ներդրումներն աճելու միտում են ցուցաբերում: Ըստ վիճակագրական կոմիտեի` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 59 մլրդ 848.4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57 մլրդ դրամի փոխարեն: Նկատենք, որ թավշյա հեղափոխության օրերին ու դրանից անմիջապես հետո ներդրումների ծավալները նվազելու միտում էին ցուցաբերում:

Եթե հունվար-մարտին ներդրումները կազմել էին մոտ 40.3 մլրդ դրամ, ապա հետո հասան 39.1 մլրդ դրամի: Հիմա ստացվում է, որ այդքանից հետո` երեք ամսվա մեջ, ներդրումների ծավալները բավական աճել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներդրումներն ավելացրել են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԱՄէ-ն, Գերմանիան եւ այլն:

Ամենաուշագրավն այն է, որ եթե ՀՀԿ իշխանության ժամանակ ՌԴ-ն անգամ երկրից դուրս էր հանում իր կապիտալը, ապա հիմա բավական մեծ գումարներ է ներդրում՝ այս տարի 11.7 մլրդ դրամ, որից 6 մլրդը միայն Փաշինյանի իշխանության օրոք: Միաժամանակ նվազել են օֆշորային գոտիներից արվող ներդրումները, որոնք հիմնականում ուղղվում էին հանքարդյունաբերության ոլորտ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31