Լրահոս
Օրվա լրահոսը

Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է «կերակրել» մարդկանց. Գրիգորի Տրոֆիմչուկ. «168 ժամ»

Դեկտեմբեր 01,2018 10:48

«Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր և ոչ թեթև է դառնում, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»: Նրանք սպասում են, թե երբ կգա առաջին լուրջ ճգնաժամը, և առաջին հերթին՝ վստահության ճգնաժամը քաղաքացիների հիմնական, կրիտիկական կարևոր զանգվածի մոտ: Այդ ժամանակ կսկսվի իրական հակազդեցություն «նոր ռեժիմին»»,- մեզ հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո դժվար է լինելու հանրության սպասումների բացակայությունը վերագրել ինչ-որ կոռուպցիոներների:

«Մեկ ամսից դա չի հաջողվելու: Իսկ այն, որ արդյունքներ չեն լինելու՝ դա պարզ է արդեն հիմա. հետսովետական տարածքում շատ են եղել նմանատիպ օրինակներ պարզ բանաձև ձևակերպելու համար: Ինքնին քարոզարշավը քիչ թե շատ սովորական է լինելու, քանի որ մնացած բոլորը սկսվելու է դրանից հետո: Թավշյա հեղափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենևին էլ չի ավարտվի:

Ուստի Ն. Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը խորհրդարանում հատուկ, ռազմավարական նշանակություն չի ունենա: Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է փոխել տարիֆները և գները, կոպիտ ասած՝ «կերակրել» մարդկանց:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31