Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի գործով տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն: Եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննվածների թվում են եղել ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ Հայկ Հարությունյանը, նրա առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն, թե ոչ: Բանն այն է, որ մարտի 1-ի քրեական գործի դրվագներից մեկն էլ վերաբերում է այդ օրը առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցը ցրելուն, որից հետո ոստիկանությունում պաշտոնական փաստաթղթեր են կեղծվել` կատարվածը փորձելով ներկայացնել իբր օպերատիվ տվյալների հիման վրա տեղազննություն իրականացնել: Ընդ որում, մարտի 1-ի առավոտյան իրականացված օպերացիայի պատասխանատվությունը դրված է եղել Արարատ Մահտեսյանի վրա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում