Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ծառուկյանը բանավեճին՝ իր մասնակցությունը պայմանավորում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. «Ժամանակ»

Դեկտեմբեր 01,2018 10:19

Բանավեճը շրջանակ է, որտեղ այդ ամենը չի աշխատելու, հնչելու են հարցեր, արվելու են հարցադրումներ, հիշեցումներ և այլն: Այդ դեպքում բանավեճը կարող է լինել ուղղակի Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ տապալումը:

Իսկ եթե մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, ապա «ծանրության» և ուշադրության կենտրոնում նա է, մեծ հավանականությամբ բանավեճում կգերակայի, այսպես ասած՝ Փաշինյան-Վիգեն Սարգսյան գիծը, այն կկլանի հիմնական ուշադրությունն ու էներգետիկան, ինչպես քարոզարշավի ընթացքում, ու Գագիկ Ծառուկյանն այդ իմաստով հնարավորություն կունենա իհարկե ոչ ամբողջապես, բայց զգալիորեն պատսպարվել բանավեճից՝ այդ գծի հետևում, Փաշինյանի վրա կենտրոնանալիք ուշադրության հետևում և անցկացնել բանավեճի փորձությունը:

Այստեղ է բուն պատճառը, որ Ծառուկյանը բանավեճին իր մասնակցությունը պայմանավորում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Մյուս կողմից այստեղ ուշագրավ է, թե բանավեճին ինչ մարտավարություն կորդեգրեն մյուս կուսակցությունները և արդյո՞ք նրանք կկարողանան այլընտրանքային գիծ առաջարկել բանավեճին և դնել քաղաքական համակարգին առնչվող խնդիրներ՝ որպես ռազմավարական հեռանկարի հարց: Ինչ կանի Գագիկ Ծառուկյանն այդ դեպքում, երբ դրվեն քաղաքականության մեջ խոշոր կապիտալի մասնակցության բացառմանն առնչվող անմիջական խնդիրներ ու հարցադրումներ, մատնացույց անելով նաև այդ ամենի արատավոր էֆեկտը նախկին համակարգի օրինակով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31