Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերն առանց հաշիվ-հաշվարկի՝ անօթեւաններին բնակարանով են ապահովում

Դեկտեմբեր 01,2018 14:30

Փողոցներում գիշերող, ժամանակավոր կացարաններում ապրող անտուն մարդկանց բնակարանով ապահովելու խոստումներ այս օրերին գրեթե բոլոր քաղաքական ուժերն են տալիս: Բայց թե քանի անտուն մարդ կա մեր երկրում՝ որեւէ մեկը չի հաշվել: Համենայնդեպս, նախընտրական ծրագրերում անտունների մասին ոչ թիվ կա, ոչ էլ հաշվարկ, թե այդ բեռն իր ուսերի վրա վերցնելու համար այս կամ այն քաղաքական ուժն ինչ գին է պատրաստվում վճարել: Այս պահի դրությամբ անօթեւանների համար նախատեսված ժամանակավոր կացարաններում 100 քաղաքացի է ապրում: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով, ըստ սոցոլորտի պատասխանատուների, նրանց թիվը մոտ 3 հազար է: Հազարավոր այս մարդկանցից ժամանակավոր կացարանները ոչ բոլորին կարող են ընդունել: Օրենքը թույլ չի տալիս. նրանց թվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, տուբերկուլոզով հիվանդներ, մաշկային վարակներ, հեպատիտ Ց, վեներական վարակներ ունեցող քաղաքացիներ, որոնց ընդունելու դեպքում մյուսների առողջությունը կվտանգվի: Մեր երկրում չկա մի կենտրոն, որը կընդունի առողջության խնդիրներով անօթեւանների: Այս մասին նույնիսկ տեղյակ էլ չեն ճոխ-ճոխ ծրագրեր գրող քաղաքական ուժերը, ուր մնաց` ընտրվելու դեպքում լուծեն նրանց բնակարանի խնդիրները:

Լուսանկարը` Լուսինե Բուդաղյանի

«Առավոտ», 

30.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31