ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը նոր նշանակումների մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր հանդիպում եմ ունեցել մարզչական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի այն մարզիչների անունները, որոնք կնախապատրաստեն հավաքականներին գալիք տարում կայանալիք մրցաշարերի համար: Մեծահասակների հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը: Հավաքականի 2-րդ մարզիչ է նշանակվել Ռուդիկ Մկրտչյանը(Գյումրի):
Իմ որոշմամբ հավաքականի նախկին 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը նշանակվել է ֆեդերացիայի նախագահի օգնական՝ որպես հավաքական թիմերի օգնական մարզիչ: Գալիք տարում երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Կարեն Աղամալյանը, վերջինիս կօգնի Վլադիմիր Մարկարյանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Արտյոմ Սիմոնյանը,իսկ 2-րդ մարզիչ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը(Վանաձոր):
Կանանց հավաքականը կշարունակի մարզել Խաչիկ Խաչատրյանը: Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը կգլխավորի Տիգրան Արմենակյանը: Հավաքականի անդամների հետ կաշխատի նաեւ բժիշկ Հարություն Պրազյանը եւ հոգեբան Անժելա Բարխուդարյանը», – տեղեկացրել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ