Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբեությամբ հափշտակվել է 643 հազար դրամ

Նոյեմբեր 30,2018 18:55

Ոստիկանությունը շարունակում է բացահայտել նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ: Հոկտեմբերի վերջին օրերին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու շնորհիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են յուրացման երեք դեպք:

Առաջին դեպքում վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է« որ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Արուսյակ Ստեփանյանը պաշտոնավարման ընթացքում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին« նրանց անվամբ հաշվեգրել է աշխատավարձ« սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել« իսկ աշխատավարձի գումարը յուրացրել է Ստեփանյանը: 2011 թվականից մինչև այս տարվա փետրվարը ներառյալ« չորս հոգու անվամբ« տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ դուրս է գրվել և յուրացվել երկու միլիոն 483 հազար դրամ:

Հարուցվել է քրեական գործ:

Հաջորդ դեպքը բացահայտվել է Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Դարձյալ ԱԱԾ-ից ստացված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ Արևիկ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Թուխիկյանը օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2006-10 թվականներին որպես ակումբավար է ձևակերպել մի կնոջ, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր մեկուկես միլիոն դրամը յուրացվել է:

Հարուցվել է քրեական գործ:

Հաջորդ յուրացումը բացահայտվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ: Պարզվել է, որ «Հրազդան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հինգ աշխատակցի անվամբ 2017 թվականի դեկտեմբերին դուրս է գրվել 60 հազարական դրամ պարգևավճար. գումարը յուրացվել է: Յուրացվել է նաև այս տարվա հունիսին մի հիվանդի անվամբ դուրս գրված՝ 16 հազար դրամ արժողության դեղամիջոցը: Իսկ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին բժշկական կենտրոնի աշխատակիցները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկման շրջանակում, ինը հիվանդի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են ներկայացրել առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն, որի հետևանքով խաբեությամբ հափշտակվել է 643 հազար դրամ:

Այս փաստերի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Իսկ ոստիկանությունը շարունակում է պայքարը կոռուպցիայի դեմ՝ նաև ակտիվորեն համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930