Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի նկարներից հաջողվածը միայն Արփինե Հովհաննիսյանինն է, մնացածի նկարները գոնե դպրոցներից էն կողմ տանեն, որ երեխաները չվախենան. Արամ Սարգսյան

Նոյեմբեր 30,2018 17:51

Այս պահին ՄԵՆՔ դաշինքը Երևանում անցկացնում է նախընտրական քարոզարշավ-երթ: Այն մեկնարկեց «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի հարակից տարածքից:

ՄԵՆՔ դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը, հիշելով ԵԼՔ-ի ժամանակները, նշեց. «Այնպես, ինչպես ԵԼՔ-ի ժամանակ էր. ինքներս ենք գնում մարդկանց մոտ: Ով քվե է ուզում, նա էլ պիտի գնա մարդու մոտ, թող մարդը պատուհանի մոտ տաք կանգնած լինի»:

Լրագրողների դիտարկմանը` ի՞նչն է պատճառը, որ քարոզարշավի ընթացքում միայն ՔՊ-ի և ՀՀԿ-ի փոխհրաձգություն ենք տեսնում. գաղափարների պայքար չկա, Արամ Սարգսյանը հիշեցրեց իր՝ քարոզարշավի սկզբում արված այն դիտարկումը, թե  ՔՊ-ի ու ՀՀԿ-ի գաղափարախոսություններն իրարից չեն տարբերվում, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց: Այնուհետև Արամ Սարգսյանը հակադարձելով նշեց. «Իսկ մենք ասում ենք, որ մեր զարգացման ուղին ու տեսլականը եվրոպական, արևմտյան արժեքներին համարժեք պետություն ձևավորելն է: Եթե ուզում ենք ներդրումներ ունենալ, մենք պիտի ստորագրենք ասոցացման համաձայնագիրը. փողն այնտեղ է: Մենք չենք առաջարկում ոչ հենց հիմա դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ոչ էլ լուծել Արցախի հարցը: Մենք առաջարկում ենք քայլ անել և մտնել նոր միջավայր»:

Արամ Սարգսյանը չցանկացավ ընտրարշավին գնահատական տալ՝ պատճառաբանելով, թե ինքը մասնակից է, միայն նկատեց՝ իրենք, երբ բակերում են լինում, իրենցից բացի վանկարկողներ չեն լինում: Արամ Սարգսյանն ասաց՝ առավոտյան ժամը 7-ին դուրս է գալիս Արարատից, երեկոյան 23.00 վերադառնում:

Արամ Սարգսյանը քննադատեց նաև այն երևույթը, որ ՔՊ-ն հենց ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն էլ հենց ՔՊ-ին կանչում բանավեճի, որ ՀՀԿ-ն փորձել է դաշտը բաժանել սևի ու սպիտակի. «Իրենց նկարներն էլ են այդպես սարքել: Ասում եմ, որ այդ նկարներից հաջողվածը միայն Արփինե Հովհաննիսյանինն է, մնացածի նկարները գոնե դպրոցներից էն կողմ տանեն, որ երեխաները չվախենան: Ուզում են ասել իրենց գործունեությամբ, որ միայն ՀՀԿ-ն ու ՔՊ-ն է: Իրենք դա անում են, որ քվեները բաժանվի իրենց ու ՔՊ-ի մեջ: Ցավոք, ՔՊ-ն էլ դրանից զայրանում է ու սկսում են նրանց հետ վիճել: Ցանկացած պարագայում Իմ քայլը խորհրդարնում մեծամասնություն է վերցնելու: Բնականաբար, այդ գործունեությունը ձեռնտու է ՀՀԿ-ին. նա է այդպես դրել ու անում, բայց լավ չի անում: Իրենք չհասկացան, որ իրենց դժբախտության պատճառն այս ժողովրդի հետ անկեղծ չլինելն է. նորից նույն արդյունքն է»:

ՀՀԿ-ի կողմից հնչող այն համոզմունքներին, թե իրենցի բացի այլ ընդդիմություն չկա. մյուսները գրպանային են, Արամ Սարգսյանն արձագանքեց. «ՀՀԿ-ն աղավաղված պատկերացում ունի ընդդիմություն հասկացության հետ կապված: Երբ մենք կայինք, ՀՀԿ-ի՝ նման բան ասողները կամ անողները եղել են կամ Անդրանիկ Մարգարյանի կամ Վազգեն Սարգսյանի հետ կամ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հովի ներքո: Իրենք ե՞րբ են եղել, որ հիմա էլ ասում են՝ մենք կանք, դուք չկա»:

Արամ Սարգսյանն առանձնապես չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ-ի վարած գործունեությունը, միայն հիշեցրեց՝ ՀՀԿ-ն է խաթարել ԸՕ-ն, հիմա էլ սև-սպիտակի է բաժանել դաշտը, թե մեզնից ու ՔՊ-ից բացի մարդ չկա: Լրագրողների հիշեցմանը՝ կառավարության մեղքն էլ չէ՞ր, որ Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ: Դեռ մի բան էլ ինձ են խնդրել, որ ելույթ ունենամ, որ ժամանակ շահեն, որ մարդ գտնեն բերեն, քվեարկի»:

Լրագրողների դիտարկմանը՝ մեկ հոգի գտնելն այդքան բա՞րդ էր, որ չկարողացան, Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Այո, բարդ էր: Ձեզ թվում, որ էս իշխանությունն ում ինչ ասում, էն էլ անո՞ւմ են»

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930