Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն անթույլատրելի է համարում զինված ուժերի զինանշանի առանց թույլտվության օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից

Նոյեմբեր 30,2018 17:02

ՀՀ պաշտպանության նախարարությունը մտահոգությամբ հայտարարում է, որ վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ, իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում,  ձևաթղթերում, առանձին դեպքերում նաև գովազդում օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը, կամ զինանշանի նմանակված տարբերակը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում ՀՀ զինված ուժերի զինանշանի, տարբերանշանների կամ դրանց շփոթության աստիճանի նմանությամբ պատկերների, այդ թվում՝ գունային առումներով, առանց համապատասխան գրավոր թույլտվության օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից՝ անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից: Նման գործելաոճը հանրային ընկալումներում կարող է առաջացնել տվյալ կազմակերպության գործունեությանը ՀՀ զինված ուժերի մասնակցության, կամ զինված ուժերի կողմից դրա հավանությունը ստացած լինելու թյուր տպավորություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլոր կազմակերպություններին, անկախ դրանց իրավական-կազմակերպական ձևից, զերծ մնալ ՀՀ ՊՆ և ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից և հայտարարում, որ ՀՀ օրենսդրության շրջանակում հետևողական է լինելու ՀՀ զինված ուժերի համբավն ու հեղինակությունը կասկածելի գործունեություն ծավալող անհատների, ընկերությունների ու կազմակերպությունների, գործողություններից ապահովագրելու հարցում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930