Արա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ հուլիսի 21-ին ժամը 15:00-ից մինչեւ 20:35-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Սեւան-Իջևան մայրուղուց Սեւանի թերակղզի տանող խաչմերուկից Դիլիջան քաղաք տեղափոխելու նպատակով իր վարած ավտոմեքենան է նստեցրել Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Արսենիյ Ալեքսանդրի Սեմենովին եւ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ժոակիմ Արմանդ Աղնուին, իսկ նրանց երկու ուսապարկերը դրել է ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա Դիլիջան քաղաքում նրանց ավտոմեքենայից իջեցնելուն պես, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զբոսաշրջիկների հորդորներին ի հակառակ չի բացել ավտոմեքենայի բեռնախցիկն ու նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ա. Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է դեկտեմբերի 3-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ