Այս օրերին (նոյեմբերի 28-30), Հայաստանի երկու քաղաքներում՝ Գյումրիում և Դիլիջանում իրականացվում են ցուցադրություններ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ի շրջանակներում:
Փառատոնի հիմնական մասն անցկացվեց նոյեմբերի 17-ից 27-ին՝ մայրաքաղաք Երևանում՝ ցուցադրելով վերջին երկու տարվա ընթացքում 11 երկրներում արտադրված ֆիլմեր:
2018 թվականի փառատոնը կազմակերպվել է Հայասատանում ԵՄ պատվիրակության և ԵՄ մշակույթի ազգային ինստիտուտների կլաստերի կողմից: Փառատոնը մասն է կազմում տոնակատարությունների, որոնք իրականացվում են երկրում Մշակութային ժառանգության եվրոպական տարվա շրջանակներում:
EU NEIGHBOURS east