Դեկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Գյումրի քաղաքը կհյուրընկալի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ 2018» համաժողովը: Միջոցառումը կհամախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներգրավված ձեռնարկատերերի ու երիտասարդների՝ Հայաստանի բոլոր մարզերից:
Մասնակիցները կներկայացնեն ստարտափների և ընկերությունների դրական փորձն ու արտադրանքը, ինչպես նաև կբացահայտեն ՏՏ և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ցանցում ներգրավվելու մարզերի հնարավորությունները: Նրանք նաև կքննարկեն համալսարանների հետ համագործակցության նոր մոդելները ստարտափ էկոհամակարգի և նորագույն տեխնոլոգիական ուսումնական ծրագրի մշակման համար, որը կպարունակի նաև գործնական ուսուցման բաղադրիչ:
Միջոցառումը տեխնոլոգիական ստարտափներին հնարավորություն կընձեռի համագործակցություն հաստատել ոչ տեխնոլոգիական ոլորտների ՓՄՁ-ների հետ: Այն կազմակերպվել է EU-SMEDA («Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում») ծրագրի շրջանակներում՝ EU4Business («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության ներքո:
EU NEIGHBOURS east