Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ահազանգում է. կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել վահանակ

Նոյեմբեր 30,2018 15:53
hhk

ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարություն

Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես օրինակ եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ:

Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը ևս հետևել է այդ ուղուն: Մասնավորապես` նախատեսել է հատուկ կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերես ունեցող գովազդային վահանակներ տնօրինող այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են դրանք տրամադրել քարոզչության համար: Այդ հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ բաշխում է ցուցանակները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև: Բաշխումը իրականացնելուց հետո, ըստ Ընտրական օրենսգրքի, կազմակերպությունը պարտավոր է կնքել պայմանագիր կուսակցության հետ, եթե այդ կուսակցությանը բաժին է ընկել համապատասխան վահանակը:

Կազմակերպության կողմից վահանակը տրամդրելուց հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտել է, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով համարվում է հանցավոր արարք:

Նման դեպք տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Մասնավորապես` կուսակցությանը բաժին է ընկել Էջմիածնում մի վահանակ, որը տնօրինող կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել: Այդ կապակցությամբ գլխավոր դատախազությանը տրվել է հայտարարություն հանցագործության մասին: Սակայն արդեն անցել է երեք օր, սակայն որևէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել: Փաստորեն պետական մարմինը ևս դրսևորում է անգործություն: Իսկ ո՞ւմ է պետք պետական մարմնի արձագանքը նախընտրական քարոզչության ավարտից հետո:

Տեղական և միջազգային դիտորդների ուշադրությունն ենք հրավիրում նման խտրական մոտեցման և ընտրական օրենսդորւթյան կոպիտ խախտման վրա:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ինչպիսի անարդարություն, ՀՀԿ-ի կառավարման ժամանակ այդպիսի բաներ չեն եղել, ընդհակառակը, ընդիմադիրներին սիրով դահլիճներ են տրամադրել, լույսերը չեն անջատել, ոչ մեկին չեն ծեծել ………..

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930